Դիջիպատում

Այս ուսումնական տարում հնարավորություն ընձեռնվեց ինձ սովորել Արհեստագործական դպրոցի Նախնական մասնագիտական ( մեկամյա կրթություն) Զարդակիրառական արվեստ մասնագիտություն բաժնում: Սիրում եմ  ուլունքագործություն,գորգագործություն. ինձ հիացնում եմ հատկապես հայկական նախշերով գորգերը: Շնորհակալ եմ իմ դպրոցին, քանի որ դեռ դպրոցական տարիներին մեզ սովորեցրել են գործել: Հիշում եմ իմ գործած առաջին կարպետը: Իսկ հիմա տարվել եմ ուլունքագործությամբ: Ընկեր Հասմիկի շնորհիվ ինչեր ասես՝ չեմ սովորել՝ վզնոցներ, ապարանջաններ, մատանիներ, սփռոցներ: Ունեմ պատրաստի շատ աշխատանքներ. հուսով եմ՝ մինչև տարվա վերջ կներկայացնեմ իմ անհատական ցուցահանդեսը:

Ձեռքի աշխատանքների մեջ առանձնացնում եմ նաև խեցե գործերը: Պահը չեմ կորցնում կավով ստեղծագործելու: Այս բնագավառում էլ ունեմ աշխատանքներ: Սիրում եմ ստեղծագործել, ստեղծել,  հորինել. սիրում եմ այն ամենը՝ ինչ ստեղծվում է իմ ձեռքերով: Սիրում եմ երգել, ունեմ ձայնային տվյալներ /դպրոցական տարիներին երգել եմ երգչախմբում/, իսկ հիմա հնարավորություն չեն տալիս երգել մեր երգչախմբում:

Մասնակցում եմ դպրոցի բոլոր ծեսերին, միջոցառումներին:

Սիրով եմ աշխատում ընկերներիս /խմբիս/ հետ:

Այս կիսամյակում ունենք թե անհատական, թե խմբային աշխատանքներ, որոնք կարող եք տեսնել բլոգի իմ էջում:

 

 

Реклама

Դիջիպատում

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Այս ասացվածքը շատ տեղին է ասված և բնորոշ է մեր կրթահամալիրին: Նորանոր բացահայտումների, վերելքների, նորարարությունների, մեծ ձեռքբերումների օրրան է մեր կրթահամալիրը, որտեղ թե՛ դասավանդողները, և թե՛ սովորողները, անընդհատ գտնվում են պրպտումների, պեղումների, բազմաբնույթ նախագծերի իրականացման գործընթացներում:
Սիրում եմ իմ կրթահամալիրը, սիրում եմ իմ գործընկերներին, սիրում եմ իմ սովորողներին: Կարևորում եմ իմ աշխատանքը, իմ կոչումը, իմ դերը Նոր դպոցում՝ երկարացված օրվա խմբում: Բավականին երկար ժամանակ է, որ աշխատում եմ կրթահամալիրի տարբեր օղակներում, բայց, այնուամենայնիվ, ինձ համար ամենանվիրական և սրտամոտ աշխատանքը իմ սովորողների հետ տարվող աշխատանքն է: Աշխատում եմ մեծ նվիրումով: Իսկ ուսումնահետազոտական ճամփորդություններն էլ ավելի են նպաստում մեր աշխատանքի և սովորողների արդյունավետության վրա:
<<Դասարան անիվների վրա>>, <<Բարձունքի հաղթահարում>>, <<Աշուն>> մեդիաօլիմպիադա, սրանք այն նախագծերն են, որոնց մասնակցել եմ շատ մեծ հաճույքով:
Բուն դասապատրաստմանը զուգահեռ կարևորում եմ սովորողների մոտ միջանձնային շփման և կիրթ խոսքի մշակույթը, շրջակա միջավայրի պահպանումն ու խնամքը: Իմ կողմից կազմակերպված խաղերի միջոցով ավելի հեշտ և ընկալելի է դառնում նրանց համար ուսուցանվող նյութը: Իմ կատարած աշխատանքների արդյունքները կարող եք տեսնել՝ հետևելով նեքոհիշյալ հղումներին:

http://nor.mskh.am/node/11242
http://nor.mskh.am/node/10070
 http://nor.mskh.am/node/10923
http://nor.mskh.am/node/10885
 http://nor.mskh.am/node/10459
http://nor.mskh.am/node/10382 
http://nor.mskh.am/node/100
http://nor.mskh.am/node/9515
http://nor.mskh.am/node/9445
http://nor.mskh.am/node/9377
http://nor.mskh.am/node/8077
http://nor.mskh.am/node/8075
http://nor.mskh.am/node/7836
http://nor.mskh.am/node/7714
http://nor.mskh.am/node/11459
http://nor.mskh.am/node/11420
http://nor.mskh.am/node/11009Image

Դիջիպատում

Մուտքս կրթահամալիր եղավ 2001թ-ին,երբ ընդունվեցի քոլեջ: Դեռ չէի ավարտել,ամուսնացա,իսկ երեխաներիս ծնունդը պատճառ դարձավ, որ աշխատանքս դրվեր երկրորդ պլանում:

Համակուրսեցիս` ՆաիրաԴալուզյանը, արդեն դասավանդում էր կրթահամալիրում և ամեն անգամ, երբ կրթահամալիրում միջոցառում, տոն, ծես էր,ինձ բալիկներիս հետ , մասնակից էր դարձնում: Եվ ամեն անգամ ես մեծ ոգևորություն էի ապրում ու ինքս ինձ ասումէի՝ես ուզումեմ վերադառնալ ու ապրել իմ կրթահամալիրով:    Եվ ահա արդեն երեք տարի է ինչ աշխատում եմ կրթահամալիրում, որպես երկարացված օրվա կազմակերպիչ:

Խմբիս հետ միասին մասնակցել ենք,Բարձունքի հաղթահարում, Խնկոյանական օրեր, Ամանորյա նախագծերին:  Ունենք Երկարացված օրվա բլոգը, որտեղ ավելի մանրամասն լուսաբանվում են մերկատարած աշխատանքները:Կարծում եմ, որ լավ ‹‹թիմ››ենք, դա տեսնում եմ նրանց աչուկներում: Նրանց կողքին ես դառնում եմ նրանց հասակակիցն ու ընկերը:

Ոզում եմ ասել, որ կրթահամալիրում լինելը ու նրա մի մասնիկը կազմելը, նրա օրով ապրելն արդեն ձեռքբերում  է:

Ձեռքբերում է նաև այն, որ անընդհատ սովորում ենք, բացահայտում, հետազոտում…

Կավե զանգակներն էլ են զնգում

Это слайд-шоу требует JavaScript.

Տոնածառերի շքերթ

Это слайд-шоу требует JavaScript.

Մեր երկարօրյայի խմբով, ընկեր Մարինեի հետ, որոշեցինք գալիք Նոր տարվա համար պատրաստել տոնածառեր: Արդեն ճամբարային օրերն էին մեզ մոտ: Քննարկեցինք, թե ում տոնածառը ինչպիսին պետք է լինի, ինչ ձև, ինչից պատրաստված պիտի լինի: Քննարկեցինք, և ամեն մեկը իմացավ՝ ինչ պետք է բերի: Հաջորդ օրը բերեցինք այն ամենը՝ ինչը պետք էր տոնածառ պատրաստելու համար. էլ փայլեր, էլ մակարոն ու կոնֆետներ և սկսեցինք պատրաստել: Մենք շատ ուրախ էինք և համերաշխ իրար հետ, օգնում էինք իրար, ուրախանում մեր դեռ չավարտած աշխատանքներով: Պատրաստելուց մեզ շատ օգնեց ընկեր Մարինեն Հաջորդ օրը մենք ամբողջությամբ ավարտեցինք տոնածառերի պատրաստումը: Հիմա անհամբեր սպասում ենք, թե երբ պետք է լինի շքերթը:

Կարմիր գլխարկների օր

Ամանորյա բացիկ

Էկլեր

1272393620_ekler1 Բաղադրությունը խմորի  համար` 100 գր. կարագ, 4 ձու, 180 գր. ալյուր, մի քիչ աղ, կրեմի համար` 500 գր. կաթ, 200 գր. շաքարավազ, 4 ձվի դենուց, 50 գր. ալյուր, մի քիչ վանելի փոշի:

Պատրաստման եղանակները 250 մգ. ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և թողնել, որ եռա: Եռացած ջրի վրա լցնել ալյուրը և թողնել այդես 2 րոպե: Խմորը թողնել մի քիչ սառչի և ավելացնել մեկ ձուն և լավ հարել, երկրորդ ձուն և լավ հարել, և այս եղանակով ավելացնել բոլոր ձվերը: Կալկան ձեթով պատել և դնել կաթսայի մեջ, գդալի օգնությամբ խմորը տեղադրել կալկայի վրա: Թխել 180 աստիճան ջերմաստիճանում, 35-40 րոպե, թխելու ընթացքում ջեռոցի դուռը չբացել: Կրեմը լցնել խմորի մեջ, թխվածքների համար նախատեսված սպրիչների օգնությամբ: Թխվածքը զարդարել շոկոլադով և կոկոսի փաթիլներով: Կրեմ: Կաթը եռացնել, ձվի դեղնուցները հարել շաքարավազի, ալյուրի և վանիլի փոշու հետ միասին, այնուհետև քիչ-քիչ ավելացնել կաթը և խառնել: Այս խառնուրդը դնել կրակին, եփել այնքան, որ կրեմը խտանա:

Աղցան Ամանորյա Աստղիկ

1272451940_saladԲաղադրությունը

250 գր եփած հավի փափկամիս
2 խնձոր
200 գր պանիր
3 ճաշի գդալ մայոնեզ
100 գր կարմիր ձկնկիթ

Պատրաստման եղանակները

Հավի փափկամիսը կտրատել ծղոտանման, խնձորները` մանր, խորանարդաձև, պանիրն անցկացնել քերիչով:

Բաղադրիչները դասավորել հետևյալ շերտերով` հավի փափկամիս, մայոնեզ, խնձոր, մայոնեզ, պանիր, մայոնեզ, ձկնկիթ:

Աղցանին դանակի կամ խոհանոցային բահիկի օգնությամբ աստղի ձև տալ, զարդարել ձվի սպիտակուցով և ձիթապտուղներով այնպես, ինչպես պատկերված է նկարում:

Ինչպես պատրաստել Ձմեռ պապ

Կախարդական փուչիկը

http://www.youtube.com/watch?v=dI6teZ4TlyM

Հրաժեշտ այս տարվա աշնանը

Это слайд-шоу требует JavaScript.

Միքայելի և իր մայրիկի անակնկալ հրավերը

Это слайд-шоу требует JavaScript.

Իմ հին ու նոր դպրոցները

Это слайд-шоу требует JavaScript.

 

Ես ապրել եմ երեք երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, իսկ հիմա ապրում եմ Հայաստանում: Շատ տարբերություններ կան այս երեք երկրների միջև: Օրինակ՝ բնության, մարդկանց, օդի, ջերմության և դպրոցների մեջ: Լիբանանի օդը շատ կեղտոտ էր և չափազանց խոնավ, Սիրիայի օդը վատը չէր, իսկ Հայաստանի օդը շատ մաքուր է: Սիրիան լավ բնություն ունի, Լիբանանը ծովեզերյան երկիր է և շատ գեղեցիկ բնություն ունի, Հայաստանի բնությունը ամենագեղեցիկն է՝ հարուստ լեռներով ու ջրերով: Սիրիան տաք երկիր է. ձմռանը ձյուն գալիս է,բայց շատ ցուրտ չի անում, իսկ Հայաստանը, լինելով լեռնային երկիր, ամռանը շոգ է անում, իսկ ձմռանը՝ շատ ցուրտ: Սիրիայի մարդիկ շատ ազնիվ էին և համերաշխ էին ապրում, թեև մեծ մասը տաջիկ էր, մնացածը՝ քրիստոնյա: Լիբանանի մարդիկ նման են Սիրիայի մարդկանց, բայց այնտեղ քրիստոնյաները ավելի շատ են: Հայաստանի մարդիկ լավն են, հյուրասեր և բարի են: Սիրիայում դպրոցը շատ էի սիրում: Մենք այնտեղ վարժվել էինք շատ դժվար դասերին՝ բուսաբանությանը,Սիրիայի աշխարհագրությանը, մաթեմատիկային: Արաբերենով էինք սովորում. օրը ութ դաս ունեինք ամեն երեք ժամ հետո տաս րոպե դասամիջոց էր: Շատ խստապահանջ էին:Լիբանանի դպրոցում էլ լավ էր. էլի ութ դաս ունեինք և երկու ժամ հետո դասամիջոց էր. առաջինը՝ 15 րոպե, երկրորդը՝ 30 րոպե…: Սիրում էի Լիբանանի դպրոցը, որովհետև մաթեմատիկան և բնագիտությունը անգլերենով էր: Հայաստանում ամեն ինչ դժվար եղավ, որովհետև ամեն ինչ հայերենով է. ուղղագրությունը՝ տարբեր, անգլերենը շատ տկար է, օրինակ՝ երկու գրքով ենք սովորում, բայց անգլիական մեթոդով: Հայաստանում անգլերենը տկար է, Սիրիայում՝ ուժեղ, իսկ Լիբանանում՝ բացառիկ և չափազանց ուժեղ:

Մկների ժողովը